Ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսն ու ուկրաինուհի թենիսիստ Էլինա Սվիտոլինան հայտնել են իրենց հարաբերությունները դադարեցնելու մասին։ Սվիտոլինան ու Մոնֆիսը կատարել են նույն գրառումը։
«Մենք որոշել ենք դադար վերցնել մեր հարաբերություններում։ Որոշումը չափազանց բարդ էր, որովհետև մենք դեռ սեր ունենք միմյանց հանդեպ, բայց․․․։ Սա ուղղակի երկու լավագույն ընկերների որոշում է, որոնք գիտակցել են, որ ժամանակն է որոշակի տարածության ու օգնության միմյանց համար, որպեսզի մենք ուրախ ու լրացված կյանք այնքան, որքան հնարավոր է։
Մենք սա այլևս չենք մեկնաբանելու ու նախապես շնորհակալ ենք մեր անձնականը հարգելու համար։ Բոլորիդ ուղարկում ենք մեծ սեր։
Էլինա և Գաել»,-ասված է գրառման մեջ։
Մոնֆիսն ու Սվիտոլինան միասին էին 2019 թվականի սկզբից։