Ուկրաինացի թենիսիստուհի, աշխարհի 5-րդ ռակետ Էլինա Սվիտոլինան համաձայնվել է ամուսնանալ ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսի հետ, ով ATP վարկանիշում 14-րդն է:
Սվիտոլինան սոցիալական ցանցերում հայտնել է ստացված առաջարկի և դրան դրական պատասխան տալու մասին՝ տեղադրելով նշանադրության մատանիով լուսանկար:
«Այո՛: Դեպի մեր հավիտյան սկիզբը», — գրել է Սվիտոլինան ՝ ավելացնելով # հուլիսի 2021 հեշթեգը, ակնհայտորեն ակնարկելով հարսանիքի օրը:
Սվիտոլինան ավելի վաղ հայտարարել էր, որ Մոնֆիսի հետ հարաբերությունների մեջ է 2019-ի հունվարից: