Ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսը նշել է իր սիրված ֆուտբոլիստներին:
«Կան երեք կամ չորս խաղացողներ, որոնք ինձ դուր են գալիս: Իհարկե, երկու հրեշները՝ Մեսսին և Ռոնալդուն: Բացի նրանցից, ես պաշտում եմ Մբապեին: Ես երրպագում եմ ՊՍԺ-ին, որը մասամբ պայմանավորված է դրանով, բայց նա, միևնույն է, աներևակայելի լավն է:
Եվ նաև Սոնը: Նա ասես հրաշամանուկ լինի: Նա տաղանդ ունի մրցակիցներին շրջանցելու և գոլ խփելու համար: Ես նրա մեծ երկրպագուն եմ», — Մոնֆիսի խոսքերն է մեջբերում GFFN-ն: