Աշխարհի 9-րդ ռակետ Գաել Մոնֆիսը խոսել է աշխատանքի ու տաղանդի տարբերության, Էլինա Սվիտոլինայի հետ հարաբերությունների ու իր նպատակների մասին։
«Մարդիկ կարծում են, որ մենք տաղանդավոր ենք ու նվիրված։ Բայց ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Տաղանդը նշանակություն չունի, կարևորը աշխատանքն է։ Պետք է աշխատել բոլորից շատ։
Սվիտո՞լինան։ Ես ուրախ եմ, որ մենք նույն նպատակներն ու ապրումներն ունենք։ Թենիսը ինդիվիդուլ ու ինչպես որ տեղ էգոիստական սպորտաձև է։ Ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք միայնակ։ Բայց մենք գնահատում ենք համատեղ պահը թե՛ տանը, թե՛ մրցաշարերում
Մեծ սաղավարի մրցաշարում հաղթելը երազանք է, թոփ-5-ում գոնե մեկ շաբաթ անցկացնելը՝ նպատակ»,-Մոնֆիսի խոսքերն է մեջբերում ATP-ի կայքը։