«Լոռին» համալրել է Եվգենի Կիրիսովը։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել ռուսական «Դոմոդեդովո», «Լուչ», «Վոլգար» թիմերում, նորվեգական «Ստաբաեկում»։
Կիրիսովի վերջին ակումբը եղել է բելառուսական «Բելշինան»։ Կիրիսովը խաղացել է նաեւ Ռուսաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականներում։