Բելգիայի գավաթի կրկնակի հաղթող` Ռենո Էմոնը «Ստանդարտից» տեղափոխվեց ֆրանսիական «Նանտ», տեղեկացնում է Sky Sports-ը:
Հարձակվողի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2022-ի ամառ: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո:
Նա ֆրանսիական ակումբում կխաղա 28 համարի մարզաշապիկով:
28-ամյա հարձակվողը Բելգիայի այս առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Նանտը» Ֆրանսիայի այս առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: