Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ատիրաուում»: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:
Արամ Հայրապետյանի վերջին թիմը իրանական «Փեյքանն» էր: 34-ամյա դարպասապահը վերջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2019-ի նոյեմբերին՝ Իտալիա-Հայաստան (9:1) խաղում:
Հիշեցնենք, որ «Ատիրաուի» գլխավոր մարզիչն է Արամ Ոսկանյանը: Ղազախական թիմում է հանդես գալիս նաև հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Արամ Ոսկանյանը «Ատիրաուն» գլխավորում է նախորդ տարվա փետրվարից: Հայ մասնագետի գլխավորությամբ «Ատիրաուն» ձեռք է բերել Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր: