Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի ղազախական «Ատիրաուում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ատիրաուի» հետ, որի գլխավոր մարզիչը Արամ Ոսկանյանն է:
Նոր թիմում Հայրապետյանը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:
Ղազախական ակումբը նախորդ մրցաշրջանի արդյունքներով վերադարձրեց իր տեղը Ղազախստանի Պրեմիեր-լիգայում:
«Ատիրաուի» կազմը համալրել է նաև սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը, որը 2017-ից 2019 թվականներին հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»: