Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակում Արամ Ոսկանյանի «Ատիրաուն» հյուրընկալեց «Կասպիյին» ու հաղթեց 2-1 հաշվով:
Սա երրորդ անընդմեջ հաղթանակն էր մեկնարկային անհաջող 6 տուրից հետո:
Հայաստանի հավաքականի նախկին անդամներ Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանը խաղացին առանց փոխարինման: Խաղին մասնակեցին նաև հայկական թիմերի նախկին անդամներ Ստոյկովիչն ու Գուզը:
Այս հաղթանակից հետո «Ատիրաուն» 11 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: