Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիաս դե Լիխտը կարող է վերադառնալ «Այաքս»:
Հոլանդացին առայժմ չի կարողանում «ծեր սինյորայի» կազմում իր տեղը գտնել, և ստեղծված իրավիճակին հետևում է հոլանդական ակումբը: «Այաքսը» կարող է նաև վարձակալել ֆուտբոլիստին: Դե Լիխտը ամտերդամյան ակումբի սան է, որի կազմում անցկացրած 117 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:
Հոլանդացին «Յուվե» տեղափոխվեց անցած ամռանը՝ 85.5 մլն եվրոյի դիմաց և մինչ հիմա անցկացրել է 17 հանդիպում: