«Յուվենտուսի» պաշտպան Մատիաս դե Լիխտի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ բանակցություններ չի վարում «Բարսելոնայի» հետ՝ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Նշվում է, որ թուրինցիները չեն պատրաստվում վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ դե Լիգտին հետաքրքրում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: