Խառը մարտարվեստի (MMA) նիդերլանդացի մարտիկ Շտեֆան Ստրուվեն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում:
Մարզիկը նշել է, որ UFC- ի ներկայացուցիչները կապվել են իր հետ, բայց նա որոշել է ավարտել կարիերան առողջական խնդիրների պատճառով: Մասնավորապես, նա սկսել է ավելի վատ լսել, ինչպես նաև հաճախակի գլխապտույտ է ունենում:
Նա համարվում էր ամենաբարձրահասակ մարտիկը UFC-ում, նրա հասակը կազմում է 213 սմ։