Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակը:
Ցուցակը գլխավորել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով աշխատել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Ինտերում», «Չելսիում» և «Պորտուում»:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
Երրորդ տեղը կիսել են «Մանչեսթեր Սիթիից» Խոսեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
Հատկանշական է, որ Գուս Հիդդինկը, ով Ռուսաստանի հավաքականի հետ նվաճեց Եվրո-2008-ի բրոնզե մեդալը, հայտնվել էր լավագույն 15-ի մեջ: Նիդերլանդացի մասնագետը 12-րդ տեղում է:
XXI դարի լավագույն մարզիչները ըստ IFFHS- ի
1. Ժոզե Մոուրինյու («Տոտենհեմ»)
2. Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական)
3-4 Ալեքս Ֆերգյուսոն (նախկին «Մանչեսթեր Յունայթեդ»)
3-4 Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
5. Արսեն Վենգեր (նախկինում՝ «Արսենալ»)
6. Կառլո Անչելոտի («Էվերթոն»)
7. Վիսենտե Դել Բոսկե (նախկինում՝ Իսպանիայի հավաքական)
8. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)
9. Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)
10. Մարսելո Բիելսա (Լիդս)
11. Ֆաբիո Կապելո (նախկինում ՝ Ցիանգսու Սունինգ)
12. Գուս Հիդինկ (Կյուրասաոյի հավաքական)
13. Լուիս Ֆելիպե Սկոլարի (նախկինում՝ «Կրուզեյրո»)
14. Ռաֆայել Բենիտես (նախկինում՝ Դալիան Յիֆան)
15. Մարչելո Լիպի (նախկինում՝ Չինաստանի հավաքական)