«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կիսվել է տպավորություններով «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 23-րդ տուրի (2-0) խաղից հետո։
«Ես ուրախ եմ, քանի որ մենք նորից հաղթեցինք ու լավ ուղղության մեջ ենք։ Անձնական տեսանկյունից, ես շարունակում եմ խաղալ, մենք շարունակում ենք հաղթել։
Լավ զգացողություն է, չոր հանդիպում, մենք գեներացրեցինք լավ շանսեր ու կառուցում ենք վստահություն այն խաղերի համար, որոնք առջևում են»,-ասել է Նաչոն խաղից հետո։