Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը ATP Cup-ում ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ խաղի առաջին սեթում պարտվելուց հետո չի կարողացել զսպել էմոցիաներն ու իր աթոռակի մոտ սկսել է կոտրել ռակետը:
Ջարդված ռակետի կտորներից մեկը դիպչել է Ցիցիպասի հոր՝ Ապոստոլոսի ձեռքին ու արյունահոսություն է սկսվել:
Here’s the moment Stefanos Tsitsipas injured his Dad Apostolos when he smashed his racket!!
— JC 🎾. (@Joe__Tennis) 7 января 2020 г.
(@ATPMedia @primevideosport 📹) pic.twitter.com/QDLgJlbrOh
Այս մասին հայտնում է FOX Sports Australlia-ն: Ցիցիպասի հայրն ու նրա մարզիչը ստիպված են եղել դուրս գալ կորտից՝ բժշկական օգնություն ստանալու համար:
Տեսնելով տեղի ունեցածը՝ կորտ է դուրս եկել Ցիցիպասի մայրը՝ Յուլյա Սալնիկովան, ու սկսել է բղավել Ստեֆանոսի վրա:
Ցիցիպասը երկրորդ սեթում ևս չի կարողացել կառավարել էմոցիաներն ու տուգանվել մեկ միավորով՝ ոչ սպորտային պահվածքի համար: Արդյունքում, Ստեֆանոսը 6:7 (7:9), 7:6 (7:3), 6:7 (5:7) հաշվով պարտվել է Կիրյոսին:
Ավստրալիայի հավաքականը դուրս է եկել ATP Cup-ի քառորդ եզրափակիչ, Հունաստանի թիմը ժամանակից շուտ կորցրել է խմբից դուրս գալու շանսերը: