Դևիսի գավաթը և Ֆեդերացիայի գավաթը կանցկացվեն 2021 թվականին: Այս մասին հայտնում են թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մամուլի ծառայությունից:
Դևիսի գավաթի եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 23-29-ը և կանցկացվի Մադրիդում, իսկ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա Բուդապեշտում 2021 թվականի ապրիլի 14-19-ը:
Երկու մրցաշարերի բոլոր նախնական փուլերը նույնպես կանցկացվեն 2021 թ., թեև դրանք նախատեսված էին այս տարի, բայց չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: