Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չի բացառել, որ բաց կթողնի ԱՄՆ-ի Բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոսին» որակյալ կերպով նախապատրաստվելու համար.
«Խաղացողների մեծ մասը, ում հետ ես խոսել եմ, բացասաբար են վերաբերվում այնտեղ մեկնելուն: Անձամբ ինձ համար մրցաշրջանն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի գրունտի վրա՝ սեպտեմբերի սկզբին»,- Ջոկովիչի խոսքերն է փոխանցում AP-ը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով թենիսի բոլոր մրցաշարերի անցկացումը մարտին դադարեցվեց: Բոլոր պաշտոնական մրցաշարերը չեղարկվեցին մինչև հուլիս: «Ռոլան Գարոսը» տեղափոխվեց սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածը:
33-ամյա Ջոկովիչը 3 անգամ հաղթել է US Open-ում և մեկ անգամ՝ «Ռոլան Գարոսում»: Ընդհանուր առմամբ սերբ թենիսիստի ակտիվում Grand Slam-ի մրցաշարերի 17 տիտղոս կա: