Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը մեկնաբանել է Տոկիո-2020-ին մասնակցությունից հրաժարվելու որոշումը.
«Ես երազել եմ իմ երկիրը ներկայացնել Օլիմպիական խաղերում: Գիտեմ նաև, որ հնարավոր է՝ այլևս երբեք նման հնարավորություն չունենամ, բայց դրան զուգահեռ ես ինձ լավ եմ ճանաչում: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ տրիբունաներում երկրպագու չի լինելու: Այդպես երբեք չի եղել:
Բացի դրանից, ես վնասվածք ունեմ, և ավելի լավ է այս ընթացքում բուժեմ վնասվածքս, իսկ իմ փոխարեն Տոկիո մեկնի ամբողջովին առողջ թենիսիստ»,-ասել է Կիրյոսը:
Հաղորդվում է, որ Կիրյոսը կմասնակցի Ատլանտայի մրցաշարին: