Ավստրալիայի բաց առաջնության 1/16 եզրափակչում կայացավ վերջին հանդիպումը: 1/8 եզրափակչի վերջին ուղեգիրը վիճարկեցին հայազգի Կարեն Խաչանովն ու ավստրալացի Նիկ Կիրյոսը:
Թենիսիստները խաղացին 4 ժամ 24 րոպե: Ի վերջո, 5 սեթում՝ 6:2, 7:6, 6:7, 6:7, 7:6 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց ավստրալացին: Ընդ որում, Խաչանովը 0-2 հաշվով պարտվելիս կարողացել է մրցակցի match point-ը չեզոքացնել: Նույնը տեղի է ունեցել 1-2 հաշվի ժամանակ:
Կիրյոսը խլել է մրցակցի 3 մատուցում ու զիջել սեփական մեկը: Խաչանովի ակտիվում գրանցվել է 21 էյս՝ մրցակցի 33-ի դիմաց:
1/8 եզրափակչում կկայանա Նադալ-Կիրյոս հանդիպումը: