Լեգենդար Քոբի Բրայանտի մահը ցնցեց ամբողջ սպորտային աշխարհը:
Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում Նիկ Կիրյոսը՝ Ռաֆայել Նադալի դեմ խաղին կորտ դուրս եկավ Բրայանտի մարզաշապիկով ու արցունքն աչքերին: Երկար ժամանակ, մինչ խաղի մեկնարկը Կիրյոսը չէր կարողանում հանգստանալ:
Բուն խաղում ավստրալացին պարտվեց 4 սեթում՝ 3:6, 6:3, 7:6, 7:6 հաշվով: Նադալը 2 անգամ խլեց մրցակցի մատուցումը՝ մրցակցի 2 գեյմի դիմաց: Կիրյոսի ակտիվում 25 էյս գրանցվեց՝ մրցակցի 12-ի դիմաց:
Քառորդ եզրափակչում Նադալը կխաղա Դոմինիկ Տիմի հետ: