«Փյունիկ» ՖԱ֊ի 17֊ամյա հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալական հիմունքներով իր մրցելույթները կշարունակի Երևանի ԲԿՄԱ֊ում։ Ֆուտբոլիստն արդեն միացել է նոր թիմին։ Այս մասին հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Լևոն Վարդանյանը «Փյունիկի» սան է։ Նորամուտը «Փյունիկի» գլխավոր թիմում և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշել է 16 տարեկան հասակում։