Հայաստանի Մարմնամարզության Ֆեդերացիայի և Ա. Ազարյանի անվան ՕՀՄԴ — ի նախաձեռնությաբ փետրվարի 11- ին մարզադպրոցում նշվել է լեգենդար մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի 92-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ Օլիմպիական չեմպիոնին շնորհավորելու են գնացել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության ներկայացուցիչները:
«ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանի կողմից Ա. Ազարյանին շնորհվեց ՀՄՖ Պատվո Նշան որը տրվում էր առաջին անգամ (001)»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը ևս շնորհավորել է Ալբերտ Ազարյանին.
«Շնորհավորում եմ լեգենդար Ազարյան՝ ծննդյանդ 92 ամյակի առթիվ։ Ձեր հաղթանակն ու ներդրումն անգնահատելի եւ անփոխարինելի է հայ մարմնամարցության մեջ։
Մաղթում եմ Ձեզ ուժ ու եռանդ, տոկունություն, որպեսզի դեռ երկար տարիներ փոխանցեք Ձեր գիտելիքներն ու փորձը մեր աճող սերնդին, Ձեր քաջալերումը ՝ մեր ներկա եւ ապագա տաղանդավոր մարզիկներին»։




























































