Հունիսի 28-ին «Ուրարտու» էր այցելել մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
92-ամյա լեգենդար մարզիկը շրջել է մարզաբազայի տարածքով, հանդիպել ու զրուցել ակադեմիայի սաների, ինչպես նաև գլխավոր թիմի ֆուտբոլիստների հետ, վերջում էլ թիմի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խորհրդանշական նվեր է հանձնել Ազարյանին։