ՀՖՖ Մրցումների բաժինը պաշտոնապես հաստատել է 2026-2027 խաղաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, գավաթային այս փուլի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։
Ստորև ներկայացնում ենք 1/8 եզրափակիչի ամբողջական խաղացանկը ըստ օրերի՝
25 հոկտեմբերի
13:00. «Միկա» — «Ավշար Արարատ» (Երևան, ՄՁՀՀԿ)
26 հոկտեմբերի
15:30. «Վան» — «Գանձասար» (Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ)
27 հոկտեմբերի
19:00. «Փյունիկ» — «Արարատ» (Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա)
19:00. «Ուրարտու» — «Անդրանիկ» (Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ)
28 հոկտեմբերի
15:30. «Ալաշկերտ» — ԲԿՄԱ (Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ)
15:30. «Լեռնային Արցախ» — «Շիրակ» (Արարատ, «Արարատ Այգ»)
29 հոկտեմբերի
15:30. «Օլիմպիա» — «Արարատ-Արմենիա» (Աշտարակ, «Քասախի մարզիկ»)
19:00. «Նոա» — «Սյունիք» (Աբովյան, Վ. Թովմասյանի անվան մարզահամալիր)




























































