Աշխարհի 2015թ չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան ասել է, թե որքան ժամանակ է մտադիր շարունակել մարզական կարիերան:
«Ես այն սակավաթիվ գեղասահորդներից եմ, ով կարիերան շարունակում է այս տարիքում: Ինձ թվում է, երբ դուրս եմ գալիս սառույցի վրա և սահում եմ, իմ արտիստիզմը և հետաքրքիր ծրագրերը վստահություն են տալիս, որ ամեն ինչ հենց այդպիսին չէ:
Ես դա անում էի արդեն 20 տարի: Ես ցնցված էի դրանից, երբ մտածեում էի դրա մասին: Բայց դեռ արժե սահել։ Ես կսահեմ այնքան՝ որքան կարող եմ», — Տուկտամիշևայի խոսքերն է մեջբերում Match TV-ն:
Նշենք, որ ռուս գեղասահորդուհին 24 տարեկան է։