Գեղասահորդուհի Ելիզավետա Տուկտամիշևան հարցազրույց է տվել «Спорт день за днем» հաղորդմանը, որում նա բացատրել է, թե ինչու է մի անգամ ծիծաղել «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի ազգանունը արտասանելիս:
«Ես վատն եմ (ծիծաղում է): Դա պատահում է ինձ հետ. ինչ-որ բան մտնում է գլխիս մեջ, ես գտնում դա ինձ համար ծիծաղելի և սկսվում է: Եվ ոչ-ոք ոչինչ չի հասկանում: Ինձ համար դա միանգամայն նորմալ է, այնպես որ ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչու եմ ծիծաղել Ձյուբայի ազգանունը արտասանելիս»,- ասել է գեղասահորդուհին:
Նա նաև նշել էր, որ «Զենիթում» իր սիրելի ֆուտբոլիստը իտալացի Կլաուդիո Մարկիզիոն էր։