«Լոս Անջելես Կլիպերսը» NBA- ի կանոնավոր մրցաշրջանի տնային խաղում հաղթանակ տարավ «Նյու Յորք Նիքսի» նկատմամբ` 135:132: Հանդիպման ընթացքում կալիֆոռնիացիները զիջում էին մրցակցին 16 միավոր:
Հաղթողներից ամենաարդյունավետ խաղացողն էր 34 միավոր վաստակած Մոնթրեզլ Հարրելը: 32 միավոր վաստակեցին Փոլ Ջորջը և Լու Ուիլյամսը: Կավայ Լեոնարդը բաց է թողել այս հանդիպումը:
«Նիքսից» 38 միավոր վաստակեց Մարկուս Մորիսը, ևս 24-ը ՝ Ար Ջեյ Բարրեթը: