«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է կարիերայում իր առաջիկա նպատակների մասին։
«Ես հույս ունեմ խաղալ ֆուտբոլ այնքան երկար, որքան դա հնարավոր լինի։ Միշտ փորձում եմ հաճույք ստանալ դաշտում։
Երբ ավարտեմ կարիերաս, կարող եմ հետ նայել ու հիշել իմ նվաճումները, բայց հիմա իմ առաջնահերթությունը հիասքանչ հանդես գալն է ու ֆուտբոլից հաճույք ստանալը։
Չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ մի քանի տարի հետո, ես փորձում եմ կենտրոնանալ առաջիկա խաղի ու հաջորդ մարզման վրա։
Իմ 30 տարեկանը նոր է լրացել, ու իմ մարմինը լավ վիճակում է։ Հույս ունեմ խաղալ ևս 5-6 տարի»,-ասել է Ազարը, ում խոսքն է մեջբերում AS-ը։