Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մարսելին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
9-րդ րոպեին Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, իսկ երկրորդ գոլը 24-րդ րոպեին խփեց Մաուրո Իկարդին։
Հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին տանտերերի կազմում դաշտից հեռացվեց Դիմիտրի Պայեն։
Փարիզցիները 51 միավորով 3-րդ տեղում են, իսկ «Մարսելը» 33 միավորով՝ 9-րդ։