SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին:
Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում: