Մելբուրնում մոտենում է ավարտին ATP Cup մրցաշարը։
Կիսաեզրափակիչ փուլում Իտալիայի հավաքականը Ֆաբիո Ֆոնինիի և Մատեո Բերետինիի հաղթանակների շնորհիվ առավելության հասավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ։ Ֆոնինին հաղթեց Պաբլո Կարենյյո-Բուստային, իսկ Բերետինին՝ Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։
Ռուսաստանի հավաքականն էլ ուժեղ էր գերմանացիներից։ Դանիլ Մեդվեդևը 3 սեթում հաղթեց Ալեքսանդր Զվերևին, իսկ Անդրեյ Ռուբլյովը՝ Յան-Լենար Շտրուֆին։
Այսպիսով, եզրափակիչում ATP Cup-ը վիճարկելու են Ռուսաստանի և Իտալիայի հավաքականները։