Մելբուրնում ընթացող թենիսի ATP Cup մրցաշարում վաղը կսկսվի կիսաեզրափակիչ փուլը։
Իտալիայի հավաքականը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Իսպանիայի հետ, իսկ Ռուսաստանի ընտրանին՝ Գերմանիայի հետ։
Խմբային փուլից հետո պայքարից դուրս մնաց գործող չեմպիոն Սերբիայի հավաքականը։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մենախաղում հաղթեց Ալեքսանդր Զվերևին, սակայն մենախաղի մյուս խաղում ու զուգախաղում ուժեղ էին գերմանացիները։
Այպիսով, վաղը մենախաղում միմյանց դեմ կմրցեն Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) — Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա), Մատեո Բերետինի (Իտալիա) — Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա), Յան-Լենար Շտրուֆ (Գերմանիա) — Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) և Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) զույգերը։
Զուգախաղի զույգերը դեռևս հայտնի չեն։
Ռաֆայել Նադալը խմբային փուլի հանդիպումները մեջքի վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետո, հիմա էլ բաց կթողնի կիսաեզրափակիչը։