Երիտասարդական թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով ՊՍԺ-ն փակել է մարզաբազան։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական գրանդի պաշտոնական կայքը։
Փարիզցիների Մ17 ու Մ19 թիմերում կորոնավիրուսով վարակման 9 դեպք է արձանագրվել։ Սրա հետ կապված ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 11-ը փակել մարզաբազան։
Մյուս շաբաթ ակումբի խաղացողներն ու աշխատակիցները COVID-19-ի կրկնակի անալիզներ կհանձնեն, ինչից հետո մարզաբազայի վերաբերյալ որոշում կկայացվի։
ՊՍԺ-ն 23 խաղում վաստակած 48 միավորով Լիգա 1-ի 3-րդ տեղում է։