«Չելսիի» հարձակվող Թեմմի Աբրահամն իր կարծիքն է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին:
«Ես կարծում եմ, որ Քեյնը աշխարհի լավագույն հարձակվողն է: Մենք Բարկլիի հետ խոսում էինք մի քանի օր առաջ, ու ես ասացի, որ երբեք չեմ տեսել այնպիսի հարձակվողի, ինչպիսին Քեյնն է:
Երբ նա տուգանային հրապարակում շանս է ստանում, 10 պահից 9-ը իրացնում է:
Հուսով եմ՝ կկարողանամ դա սովորել նրանից», – անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Standard-ը: