ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունել էր «Բրայթոնին»։
«Մերսիսայդցիները» անակնկալ պարտություն կրեցին։ Հանդիպման միակ գնդակը խփեց «Բրայթոնի» կիսապաշտպան Սթիվեն Ալսատեն։
«Բրայթոնը» հաղթեց 1-0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն է «Էնֆիլդում»։ Մինչև այդ «Լիվերպուլը» Էնֆիլդում չէր պարտվել 68 խաղ շարունակ։
Այս արդյունքից հետո «մերսիսայդցիները» մնում են 40 միավորով։ Նրանք 4-րդն են մրցաշարային աղյուսակում։