«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը նոր վնասվածքն է ստացել։ Երեկ նա բաց էր թողել թիմի մարզումը, իսկ այսօր դարձյալ անհարմարություններ էր զգացել։
Մարզումից հետո Ազարը բուժզննում է անցել։ Goal-ի փոխանցմամբ՝ բելգիացին մկանային վնասվածք է ստացել ու դուրս է մնացել շարքից 3-4 շաբաթով։ Այսպիսով, այս ամիս Ազարը մեծ հավանականությամբ դաշտ չի վերադառնա։
Ազարը վերջերս էր ապաքինվել մեկ այլ մկանային վնասվածքից։
«Ռեալ» տեղափոխվելուց հետո Ազարը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու խաղերի մեծ մասը բաց թողել դրա պատճառով։