Փետրվարի 15-ին կմեկնարկի շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Կանանց մրցաշարին կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:
Տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից հայտնի են 9-ը: Նրանք են՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Մյուս 3 շախմատիստների անունները հայտնի կդառնան փետրվարի 5-ին՝ Առաջին խմբի առաջնության ավարտից հետո:
Մրցաշարերի բացման արարողությունները կկայանան փետրվարի 15-ին, ժամը 15։00-ին, Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը: