Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացրել։
Այս անգամ մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի կանանց Մ-19 հավաքականն էր։ Հանդիպումը ավարտվեց Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի 3-0 հաշվով պարտությամբ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականի աղջիկները 0-14 հաշվով պարտվել էին շվեդներին, իսկ երկրորդ տուրում՝ Բելգիայի հասակակիցներին 0-17 հաշվով: