Հայկական ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները շարունակում են Ամանորյա մաղթանքներ հղել։
«Արագած» ՖԱ-ն հրապարակել է ակումբի նախագահ Հակոբ Ֆահրադյանի շնորհավորանքը․
«Սիրելի ժողովուրդ, ֆուտբոլային ընտանիքի հարգելի անդամներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Մաղթում եմ 2020 թվականին նորանոր ձեռքբերումներ ինչպես ֆուտբոլային, այնպես էլ մյուս ասպարեզներում: 2020 թվականը մերն է լինելու: Հայկական ֆուտբոլին սպասվում են նորանոր հաջողություններ, իսկ մեր ակումբը գործուն մասնակցություն է ունենալու ծավալվող իրադարձություններին»:
«Արագած» ՖԱ-ի նախագահ`
Հակոբ Ֆահրադյան