ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ թիմի հարձակվող Նեյմարը չի կարող թուլանալ այս մրցաշրջանում։
«Նրա մնալն իմ որոշումը չէր, ու նրա որոշումն էլ չէր։ Մեր միջև հատուկ ոչինչ չի փոխվել։ Գիտեի, որ ուզում էր հեռանալ թիմից, նա էլ գիտեր, որ ես դեմ էի դրան։ Նա հիանալի գիտեր, որ ես, լինելով թիմի գլխավոր մարզիչը, չէի ուզում, որ նա հեռանար։ Բայց նա նաև գիտեր, որ ես չեմ որոշել այդ հարցերը։
Այդ ամենը չի ազդում մեր փոխհարաբերությունների վրա։ Մենք շարունակում ենք աշխատել միասին, հիմար կլինեինք, եթե ամեն ինչին վերջ տայինք։
Նեյմարը լավ տղա է, չնայած կողքից դա չի երևում։ Բայց նա իսկապես լավ մարդ է, նրա հետ շփվելը հեշտ է։ Երբ այս ամբողջ պատմությունն ավարտվեց, ես նրան ասացի․ «Դու կարծում ես՝ ամենաբարդը մնաց հետևում, բայց հիմա ստիպված կլինես ինձ հետ աշխատել ու ես քեզ թույլ չեմ տա թուլանալ։ Ամենադժվարը առջևում է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։