«Անժիի» խոսնակը հայտնել է, որ Մախաչկալայի թիմը գումար կստանա հարձակվող Ալեքսանդր Կոկորինի՝ «Սպարտակից» «Ֆիորենտինա» տեղափոխվելու համար:
«Մենք իրավունք ունենք գումար ստանալ Կոկորինի «Ֆիորենտինա» տեղափոխության համար: Գումարն այնտեղ բավականին աննշան է, քանի որ նա մեզ հետ անցկացրել է ընդամենը մեկ ամիս: Հետևաբար, այս ամիս մենք կստանանք մոտ 150-180 հազար ռուբլի»,- ասել է նա:
Կոկորինը «Անժիի» խաղացողն էր 2013-ի հուլիսից օգոստոս: Այս ակումբի կազմում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել: