«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը պատմել է ժամանակակից ֆուտբոլի գլխավոր խնդրի մասին.
«Փողերն անեծք են: Ֆուտբոլը հիմա պարզապես բիզնես է, իսկ ֆուտբոլիստները՝ թվեր: Եթե ձեր դեմքը չի համապատասխանում, ձեզ փոխում են, վերջ: Այլևս հավատարմություն չկա, և դա ցավալի է:
Պետք է հարցում անցկացնել՝ իմանալու համար, թե քանի ֆուտբոլիստ է հաճույքով գնում մարզման և որքան է ուրախանում: Ակնհայտ է՝ ֆուտբոլն աշխատանք է պրոֆեսիոնալների համար, բայց այն այնքան լավ է վարձատրվում, որ սթրեսի աղբյուր է դարձել:
Ճնշումը մեծ է, այդ իսկ պատճառով հեշտ է բախվել այնպիսի խնդրի, ինչպիսին դեպրեսիան է: Լինում են պահեր, երբ ես ուրախ եմ, լինում է՝ ոչ: Առաջ ես միշտ էի ուրախ: Զայրանում եմ, երբ տեսնում եմ տղաների, ովքեր տաղանդ չեն դրսևորում»,- Բոատենգի խոսքերն է փոխանցում Bild am Sonntag-ը: