«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղից հետո (4-1) խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Էդեն Ազարի մասին.
«Ազարը հիանալի էր խաղում «Չելսիում», իսկ հիմա նա իր անունը պետք է գրի «Ռեալի» պատմության մեջ: Նա լավ է, ամեն օր ավելի լավն է դառնում: Էդենը շատ է աշխատում և լավ խաղ անցկացրեց: Մեզ Ազարի լավագույն տարբերակն է անհրաժեշտ»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում AS-ը:
Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 2019 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 100 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա բելգիացին, որը վնասվածքի հետ կապված խնդիրներ ուներ, իսպանական Պրիմերայի 7 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ: