Բրիտանական BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: Հեղինակավոր լրատվամիջոցը ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ ներառել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» տեսակի գոլը «Սանդերլենդի» դարպասը:
«Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդում»՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն: