«Ռեալի» պաշտպան Նաչոն այսօր թիմի հետ չի մեկնել Ալկոյ, որտեղ «արքայական» ակումբն անցկացնելու է Իսպանիայի արքայական գավաթի 1/16-րդ եզրափակիչի հանդիպումը «Ալկոյանոյի» հետ։
AS-ը տեղեկացնում է, որ Նաչոն շփում է ունեցել Covid-19-ով վարակված անձի հետ։ Նաչոյի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել, նա հիմա սպասում է երկրորդ թեստի պատասխանին։
Իսպանացի պաշտպանին հայտացուցակում փոխարինել է Վիկտոր Չուստը։
«Ալկոյանո» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։