Ամփոփվեց ԿԳՄՍ նախարարության կազմակերպած 2019 թվականի լավագույն 10 մարզիկների քվեարկությունը:
Հիշեցնենք, որ 1/3 ձևաչափով հաշվի են առնվել հավատարմագրված 16 լրագրողների, 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքները:
Ցանկը հրապարակեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ընդհանուր տասնյակն ունեցավ այս տեսքը՝
Արթուր Ավետիսյան Հովհաննես Բաչկով Սլավիկ Գալստյան Արթուր Ալեքսանյան Ռուբեն Ալեքսանյան Տիգրան Կիրակոսյան Արսեն Հարությունյան Հակոբ Մկրտչյան Գոռ Մինասյան Սիմոն Մարտիրոսյան :
Հունվար ամսին տեղի կունենա մարզիկների մեծարման արարողությունը և պարգևատրումը: