Մադրիդի «Ռեալում» որոշում են կայացրել Աշրաֆ Հակիմիի ապագայի վերաբերյալ, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բորուսիա» Դորտմունդում։
«Արքայական» ակումբում բարձր են գնահատում Հակիմիի առաջընթացը գերմանական ակումբում։ Այս երկու տարիների ընթացքում Հակիմիի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրոյից դարձել է 45 միլիոն եվրո։
AS-ի պնդմամբ՝ «Ռեալում» չեն պատրաստվում ևս մեկ անգամ երկարաձգել Հակիմիի վարձակալությունը։ Ամռանը նա վերադառնալու է «Մադրիդ»։ Նրան ավելի բարձր են գնահատում քան Ալվարո Օդրիոսոլային։
Հաղորդվում է, որ Հակիմին «Ռեալ» վերադարձից հետո ոչ միայն պայքարելու է Դանի Կարվախալի հետ աջ եզրում, այլ նաև փորձելու է մրցակցություն ստեղծել ձախ եզրում։