ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը շարունակել են սոց.ցանցերում միմյանց հասցեին ծաղրական գրառումներ կատարել:
«Նրանք մոռացել են սովորեցնել, թե ինչպես տիտղոս նվաճել»,- գրել էր Նեյմարն ի պատասխան «Մարսելի» ֆուտբոլիստի այս արտահայտությանը.
«Ծնողներս ինձ միշտ սովորեցրել են թափել աղբը»:
«Դու արքայի հավերժկաան ստվերն ես»,- պատասխանել է Գոնսալեսը՝ հրապարակելով Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի լուսանկարը:
«Իսկ դու իմ ստվերն ես: Ես եմ քեզ հայտնի դարձրել, միշտ խնդրեմ»,- պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվողը:
Հիշենեցնենք՝ Լիգա 1-ի երրորդ տուրի՝ ՊՍԺ-ի և «Մարսելի» միջև խաղն ավարտվել է ֆուտբոլիստների միջև քաշքշուկով: Նեյմարը, որը թիկունքից բռունցքներով հարվածել է Գոնսալեսի գլխին և դրա համար կարմիր քարտ ստացել,խաղից հետո մրցակցին մեղադրել է ռասիզմի մեջ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ անձամբ բրազիլացին ռասիստական արտահայտություն է թույլ տվել «Մարսելի» ճապոնացի պաշտան Հիրոկի Սակայի հասցեին:
Երկու ֆուտբոլիստնն էլ միջադեպի արդյունքում խուսափեցին պատժից: