Գերմանական «Շալկեն» մտադիր է կրկին պայմանագիր ստորագրել նիդեռլանդացի հարձակվող Կլաս Յան Հունտելարի հետ, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերը քննարկվում է գերմանական ակումբի կողմից:
Հիշեցնենք, որ Հունտելարը «Շալկեում» հանդես է եկել 2010-2017 թվականներին:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Շալկեն» զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: