Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է տեղափոխվել «Միլան», հայտնում է ANSA-ն:
Կողմերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում բանակցություններ են վարել տեղափոխության շուրջ: Ա Սերիայի 17-րդ տուրում «Միլանի»` «Ատալանտայից» կրած 0:5 հաշվով պարտությունից հետո շվեդ հարձակվողը համաձայնել է վերադառնալ միլանյան ակումբ:
Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին: Ակումբի կազմում անցկացրած 85 խաղում շվեդ ֆուտբոլիստը 56 գոլի հեղինակ է դարձել: Իտալացիների հետ նա դարձել է երկրի չեմպիոն և սուպերգավաթակիր:
MLS-ի ավարտված առաջնությունում Զլատանը «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում 31 խաղի է մասնակցել: Նրա ակտիվում 31 գոլ և 8 գոլային փոխանցում կա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրվում են «Էվերթոնը», «Նապոլին» և «Մոնցան»` C Սերիայից: